Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ով ում ինչ է ուզում ապացուցել

Ով ում ինչ է ուզում ապացուցել
30.07.2013 | 11:36

Արդարադատության նախարարությունը և Բաղրամյան հասցեում գտնվող նոտարական գրասենյակի նոտարները մուկ ու կատվի խաղ են սկսել։ «Դատալեկս» կայքի համաձայն, նշված հասցեի նոտարները հուլիսին դիմել են վերաքննիչ` տարածքից իրենց հանելու մասին առաջին ատյանի որոշումը բեկանելու համար, այնուհետև մի քանի օր անց հետ են վերցրել իրենց դիմումները։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Առաջին ատյանի դատարանի որոշմանը զուգահեռ հակընդդեմ հայցով նոտարները դիմել են առաջին ատյանի դատարան և նորից հետ վերցրել իրենց դիմումը։ Գուցե նոտարները դիմում գրելու հակում ունեն, կամ էլ ինչ-որ մեկին հաճույք է պատճառում նրանցից դիմումը հետ վերցնելու պահանջը։ Ով ում ինչ է ուզում ապացուցել, այս պահին անհայտ է։ Ըստ լրատվամիջոցների, նշված հասցեից գործող նոտարներին հանելու հարցում շահագրգիռ է արդարադատության նախարարը։ Որքանո՞վ է այս վարկածը ճիշտ, տարածքի հետագա ճակատագիրը կհստակեցնի, իսկ մենք կհետևենք։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ